Կապվել մեզ հետ
Հաշվապահական ծառայություններ

Առևտրային ծրագրերի և POS համակարգերի ներդրում

Ներդնում և կարգավորում ենք առևտրի ու պահեստի հաշվառման ծրագրերը և POS համակարգերը։

Վաճառքները, մնացորդները և հաշվառումը համընկնում են, իսկ աշխատակիցները արագ սովորում են ծրագիրը։

Ինչ է ներառում

  • Ծրագրի ընտրություն ըստ ձեր բիզնեսի
  • Ապրանքների, գների և մնացորդների ներմուծում
  • POS համակարգի և ՀԴՄ-ի հետ աշխատանքի կարգավորում
  • Պահեստի հաշվառման կարգավորում
  • Աշխատակիցների ուսուցում
  • Տվյալների փոխանցում հաշվապահական հաշվառում

Ում համար է

Խանութներ

Արագ վաճառք դրամարկղում և ճշգրիտ մնացորդներ։

Պահեստներ և մեծածախ առևտուր

Ապրանքների մուտք, ելք և մնացորդներ՝ իրական ժամանակում։

Ծառայություններ մատուցողներ

Ծառայությունների վաճառքի և վճարումների հաշվառում։

Ինչպես ենք աշխատում

  1. Պահանջների քննարկում

    Պարզում ենք ձեր գործընթացները և անհրաժեշտ հնարավորությունները։

  2. Ներդրում

    Տեղադրում և կարգավորում ենք ծրագիրը, ներմուծում ենք տվյալները։

  3. Ուսուցում և աջակցություն

    Սովորեցնում ենք աշխատակիցներին և աջակցում ենք առաջին շաբաթներին։

Ինչու Numetrix

Հարկերի տեղեկանք ամեն ամիս

Ամեն ամսի 10-ին ուղարկում ենք սպասվող հարկերի և պարտադիր վճարների տեղեկանքը, որ նախապես պլանավորեք վճարումները։

ՀԾ-Հաշվապահ ծրագրում

Հաշվառումը վարում ենք ՀԾ-Հաշվապահ ծրագրում՝ առաջնային փաստաթղթերից մինչև հաշվետվություններ։

Մեր Marcelan ծրագրերը

Կադրային գործը, պայմանագրերը և առաջադրանքները վարում ենք մեր Marcelan ծրագրերով։

Կապ՝ հարմար ձևով

Փաստաթղթերն ու հարցերը կարող եք ուղարկել մեր հավելվածով կամ էլ. փոստով, կամ բերել գրասենյակ։

Հաճախ տրվող հարցեր

Որքա՞ն ժամանակ է տևում ներդրումը։

Ժամկետը կախված է ապրանքների քանակից, կետերի թվից և անհրաժեշտ կարգավորումներից։ Քննարկումից հետո կասենք ճշգրիտ ժամկետը։

Կապվո՞ւմ է ծրագիրը հաշվապահական հաշվառման հետ։

Այո, կարգավորում ենք տվյալների փոխանցումը, որ վաճառքներն ու մնացորդները ճիշտ արտացոլվեն հաշվառումում։

Քննարկենք ձեր հարցը

Լրացրեք ձևը, և մենք կկապվենք ձեզ հետ։

ԶանգահարելԿապվել մեզ հետ