Կապվել մեզ հետ
Հաշվապահական ծառայություններ

E-Mark դրոշմավորում և Data Matrix կոդեր

Գրանցում ենք ձեր ապրանքները E-Mark համակարգում՝ Data Matrix կոդերով դրոշմավորման համար։

Կօգնենք պարզել՝ արդյոք ձեր ապրանքները ենթակա են դրոշմավորման, և կանցնենք գործընթացով ձեզ հետ միասին։

Ինչ է ներառում

  • Խորհրդատվություն՝ արդյոք ապրանքները ենթակա են դրոշմավորման
  • Ընկերության գրանցում E-Mark համակարգում
  • Ապրանքների քարտերի պատրաստում և գրանցում
  • Data Matrix կոդերի պատվիրում
  • Աջակցություն կոդերի տպման և կիրառման հարցերում
  • GTIN կոդերի ստացում, եթե դրանք դեռ չունեք

Ում համար է

Արտադրողներ

Ապրանքները դրոշմավորում եք արտադրության փուլում։

Ներմուծողներ

Ներմուծված ապրանքները դրոշմավորում եք շրջանառության մեջ դնելուց առաջ։

Առևտրային ընկերություններ

Աշխատում եք դրոշմավորված ապրանքների հետ։

Ինչպես ենք աշխատում

  1. Ապրանքների ստուգում

    Պարզում ենք, թե որ ապրանքներն են ենթակա դրոշմավորման։

  2. Գրանցում

    Գրանցում ենք ընկերությունը և ապրանքները համակարգում։

  3. Կոդեր

    Պատվիրում ենք Data Matrix կոդերը և օգնում ենք դրանց կիրառման հարցում։

Ինչու Numetrix

Հարկերի տեղեկանք ամեն ամիս

Ամեն ամսի 10-ին ուղարկում ենք սպասվող հարկերի և պարտադիր վճարների տեղեկանքը, որ նախապես պլանավորեք վճարումները։

ՀԾ-Հաշվապահ ծրագրում

Հաշվառումը վարում ենք ՀԾ-Հաշվապահ ծրագրում՝ առաջնային փաստաթղթերից մինչև հաշվետվություններ։

Մեր Marcelan ծրագրերը

Կադրային գործը, պայմանագրերը և առաջադրանքները վարում ենք մեր Marcelan ծրագրերով։

Կապ՝ հարմար ձևով

Փաստաթղթերն ու հարցերը կարող եք ուղարկել մեր հավելվածով կամ էլ. փոստով, կամ բերել գրասենյակ։

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է Data Matrix կոդը։

Երկչափ կոդ է, որը տպվում է ապրանքի յուրաքանչյուր միավորի վրա և թույլ է տալիս հետևել ապրանքի ճանապարհին՝ արտադրողից մինչև գնորդ։

Իմ ապրանքները ենթակա՞ են դրոշմավորման։

Դա կախված է ապրանքի տեսակից։ Գրեք մեզ ապրանքների ցանկը, և մենք կստուգենք։

Քննարկենք ձեր հարցը

Լրացրեք ձևը, և մենք կկապվենք ձեզ հետ։

ԶանգահարելԿապվել մեզ հետ