Հաշվապահական և հարկային ծառայություններ · Երևան

Հաշվապահություն և հարկեր՝ առանց անակնկալների

Վարում ենք ձեր ընկերության հաշվառումը, ներկայացնում հաշվետվությունները և ամեն ամսի 10-ին ուղարկում վճարելիք հարկերի տեղեկանքը։

  • ԱԱՀ, շրջանառության հարկ և միկրոձեռնարկատիրություն
  • Հաշվառում ՀԾ-Հաշվապահ ծրագրում
  • Վճարելիք հարկերի տեղեկանք՝ ամեն ամսի 10-ին
Մեր գործընկերները

Իրենց հաշվապահությունը վստահել են մեզ

  • Peko Group
  • Zettabyte
  • Doctor Truck
  • Plastic
  • Anshin LLC
  • Ոսկե Խմոր
  • Gaudi
  • Gam and Meg
  • Kotayk Shin
  • TheGoldGroup, LLC
  • Azaria

Ավելին մեր մասին

Հաշվապահական ծառայություններ

Ինչով կարող ենք օգնել ձեր ընկերությանը

Հաշվիչներ

Հաշվեք աշխատավարձը և վարկը՝ հենց այստեղ

Բոլոր հաշվիչները

Աշխատավարձ

Ձեռքին կստանա—
    PDF և բոլոր պայմանները

    Վարկ

    Ամսական վճար—
      Ժամանակացույց, PDF և Excel
      Իրազեկումներ

      Խորհրդատվական, իրազեկման տեսանյութեր մեր թիմից

      Ամեն մի քանի օրը մեկ՝ նոր կարճ տեսանյութ հարկերի, օրենքների փոփոխությունների և բիզնեսի կարևոր հարցերի մասին։

      Marcelan ծրագրեր

      Մեր ծրագրերը՝ ձեր ընկերության համար

      Ծրագրերը ստեղծել ենք մեր ամենօրյա աշխատանքի համար։ Այսօր դրանք հասանելի են նաև այլ ընկերություններին՝ ամսական կամ տարեկան բաժանորդագրությամբ։

      Հաշվապահական ընկերությունների և հաշվապահների համար

      Marcelan Tasks

      Ձեր գրասենյակի թասքերը, հաշվետվությունները, հարկերը և փաստաթղթերը՝ մեկ ծրագրում։

      • Թասքեր՝ կատարողով, ժամկետով, կարևորությամբ և կարգավիճակներով
      • Ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվություններ՝ ինքնաբերաբար
      • Հարկերի ամսական թերթիկներ հաճախորդների համար
      • Հաճախորդների պորտալ՝ հարցումներ և ֆայլեր
      Էկրանի նմուշ, տվյալները փորձնական են։
      Ընկերությունների և հաշվապահների համար

      Marcelan HR

      Կադրային փաստաթղթեր և հաշվառում՝ ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի։

      • 49 փաստաթղթի տեսակ, 15 արձակուրդի տեսակ, 21 ազատման հիմք
      • Տաբել, հաստիքացուցակ և արձակուրդի մնացորդներ
      • ՁԵՎ 1-Ա, 1-ԱՊ, 1-ԹԱՇ և 1-ԱՄՈՒ վիճակագրական ձևեր
      • Ներմուծում և արտահանում ՀԾ-Հաշվապահի XML ձևաչափով
      Էկրանի նմուշ, տվյալները պայմանական են։
      Ընկերությունների և հաշվապահների համար

      Marcelan Contracts

      Պայմանագիր կամ ակտ՝ մոտ մեկ րոպեում, Google Doc, PDF և Word ֆայլով։

      • 33 ձևանմուշ՝ պայմանագրեր, ակտեր, համաձայնագիր և ՍՊԸ բաժնեմասի փաթեթ
      • Վավերապայմանները, հոլովները, գումարը բառերով և ԱԱՀ-ն՝ ինքնաբերաբար
      • Կողմերի ցանկ և փաստաթղթերի մատյան
      • 14 օր անվճար փորձ
      Էկրանի նմուշ, անուններն ու կազմակերպությունները հորինված են։
      Ակադեմիա

      Սովորեք գործող հաշվապահներից

      Անցկացնում ենք երկու առանձին դասընթաց՝ առցանց և առկա։

      +374 41 903209

      Հաշվապահական հաշվառում

      Հաշվառման հիմունքներից մինչև գործնական աշխատանք իրական օրինակներով։

      4 ամիս · 96 ժամ · 500 000 դրամ

      • Առցանց
      • Առկա

      ՀԾ-Հաշվապահ ծրագիր

      Գործնական աշխատանք ՀԾ-Հաշվապահ ծրագրում՝ փաստաթղթերի մուտքագրումից մինչև հաշվետվություններ։

      • Առցանց
      • Առկա
      Դիտել տեսանյութը
      Կապ

      Եկեք ծանոթանանք

      Պատմեք ձեր ընկերության մասին։ Զանգահարեք, գրեք մեզ չաթում կամ լրացրեք ձևը։

      Գրեք մեզ

      Լրացրեք ձևը, և մենք կկապվենք ձեզ հետ։

      Նշեք հեռախոսը կամ էլ. փոստը, և մենք կկապվենք ձեզ հետ։

      Ձեր տվյալներն օգտագործվում են միայն ձեր հայտը քննարկելու և ձեզ հետ կապվելու համար։

      Զանգահարել Գրել մեզ

      Նորություններ

      Նորություններ

        Դասընթացի ծրագիրը

        Հաշվապահական հաշվառում

        Կսովորեք ինքնուրույն վարել փոքր և միջին կազմակերպության հաշվապահական հաշվառումը և հարկային հաշվետվությունները։

        • 4 ամիստևողությունը
        • 96 ժամորից 65-ը՝ գործնական
        • Շաբաթը 3 դաս2-ական ժամ
        • Մինչև 5 հոգիխմբում
        Արժեքը500 000 դրամամբողջ դասընթացը՝ ներառյալ ԱԱՀ, կամ ամսական 125 000 դրամ
        • Առցանց
        • Առկա

        Ում համար է

        18 տարեկան և բարձր, միջնակարգ կրթությամբ և համակարգչից օգտվելու տարրական հմտություններով։ Հաշվապահական նախնական գիտելիք չի պահանջվում։ Դասընթացից առաջ՝ կարճ հարցազրույց և ինքնագնահատման հարցաշար։

        Դասընթացի արդյունքում

        • Կիմանաք հաշվապահական հաշվառման սկզբունքները, հաշվային պլանի կառուցվածքը և կրկնակի գրանցման մեթոդը։
        • Կիմանաք ՀՀ հիմնական հարկատեսակները՝ ԱԱՀ, շրջանառության հարկ, շահութահարկ, եկամտային հարկ, դրանց հաշվարկման և հաշվետվությունների ներկայացման կարգը։
        • Կկազմեք սկզբնական փաստաթղթերը և դրանց հիման վրա կձևակերպեք հաշվապահական թղթակցություններ։
        • Կհաշվարկեք աշխատավարձը, պահումները և կկազմեք եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկը։
        • Կներկայացնեք հարկային հաշվարկներ ՊԵԿ էլեկտրոնային համակարգով և դուրս կգրեք էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր։
        • Կվարեք կազմակերպության հաշվառումը ՀԾ-Հաշվապահ ծրագրով և կկազմեք տարեկան ֆինանսական հաշվետվությունները։

        Դասընթացի մոդուլները

        1. Հաշվապահական հաշվառման հիմունքներ12 ժամ

          • Հաշվապահական հաշվառման էությունը և օրենսդրական կարգավորումը, ՖՀՄՍ
          • Ակտիվներ, պարտավորություններ, սեփական կապիտալ, հաշվապահական հաշվեկշիռ
          • Հաշվային պլան, կրկնակի գրանցում, հաշվապահական թղթակցություններ
          • Սկզբնական փաստաթղթեր, փաստաթղթաշրջանառություն, գույքագրում
        2. Ակտիվների հաշվառում20 ժամ

          • Դրամական միջոցներ՝ դրամարկղ, բանկ, ՀԴՄ, հաշվետու անձինք
          • Դեբիտորական պարտքեր, հաշվարկներ գնորդների հետ, կանխավճարներ
          • Պաշարներ՝ ձեռքբերում, ինքնարժեք, դուրսգրման մեթոդներ
          • Հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ, մաշվածություն և ամորտիզացիա
          • Գույքագրման արդյունքների հաշվառում
        3. Պարտավորություններ, կապիտալ, եկամուտներ և ծախսեր14 ժամ

          • Կրեդիտորական պարտքեր, վարկեր և փոխառություններ
          • Սեփական կապիտալ, կանոնադրական կապիտալ, շահաբաժիններ
          • Եկամուտների և ծախսերի ճանաչումը, արտադրական ծախսումներ և արտադրանքի ինքնարժեք, վաճառքի ինքնարժեք
          • Ֆինանսական արդյունքի ձևավորում, ժամանակաշրջանի փակում
        4. Աշխատանքի վարձատրության հաշվառում12 ժամ

          • Աշխատանքային հարաբերությունների ձևակերպում, աշխատաժամանակի հաշվառում
          • Աշխատավարձի, արձակուրդայինի և այլ վճարումների հաշվարկ
          • Եկամտային հարկ, սոցիալական վճար, դրոշմանիշային վճար և այլ պահումներ
          • Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական անհատականացված հաշվարկ
        5. Հարկեր և հարկային հաշվետվություններ18 ժամ

          • ՀՀ հարկային համակարգը, հարկ վճարողի պարտականությունները
          • Ավելացված արժեքի հարկ՝ հաշվարկ և հաշվետվություն
          • Շրջանառության հարկ և միկրոձեռնարկատիրություն
          • Շահութահարկ՝ հարկվող շահույթ և տարեկան հաշվարկ
          • Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր, ՀԴՄ կտրոններ, ՊԵԿ էլեկտրոնային համակարգ
        6. Հաշվառում ՀԾ-Հաշվապահ ծրագրով12 ժամ

          • Ծրագրի կառուցվածքը, կազմակերպության և տեղեկատուների ստեղծում
          • Բանկի, դրամարկղի, գնումների, վաճառքի և պահեստի գործառնություններ
          • Հիմնական միջոցներ և աշխատավարձ ծրագրում
          • Հաշվետվությունների ձևավորում և տվյալների արտահանում
        7. Ֆինանսական հաշվետվություններ6 ժամ

          • Ֆինանսական հաշվետվությունների կազմը և կազմման կարգը
          • Ֆինանսական վիճակի և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություններ
          • Հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծություն
        8. Ամփոփիչ գնահատում2 ժամ

          • Թեստ և համալիր գործնական առաջադրանք

        Ավարտական վկայական՝ հավելվածով, որտեղ նշված են մոդուլները, ժամերը և ձեռք բերված արդյունքները։ Պայմանը՝ առնվազն 80% հաճախում և ամփոփիչ գնահատմանը առնվազն 60 միավոր 100-ից։

        Դասընթացի ծրագիրը

        ՀԾ-Հաշվապահ ծրագիր

        Ժամանակակից աշխարհում, որտեղ վայրկյանների ընթացքում տեղի են ունենում ինովատիվ առաջընթացներ, անհնար է պատկերացնել հաշվապահի աշխատանքն առանց գերժամանակակից ծրագրերի։

        ՀԾ-Հաշվապահ դասընթացի շնորհիվ կսովորեք հաշվապահական հաշվառման ծրագրային վարման բոլոր հմտությունները, որոնք կխնայեն ձեր աշխատաժամանակը։ Կկարողանաք ավտոմատացված ձևաչափերով մեծածավալ տվյալներ ներմուծել ծրագիր և կազմակերպել ընկերության փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային վարումը։

        • Առցանց
        • Առկա

        Դասընթացի ընթացքում կսովորենք

        • Պահեստ
        • Աշխատավարձ
        • Հիմնական միջոցներ
        • Արագամաշ առարկաներ
        • Բանկ
        • Էլեկտրոնային հաշիվ‑ապրանքագրեր

        Եթե պատրաստ եք աշխատել թվային ժամանակաշրջանում թվայնացված ձևաչափով, այս դասընթացը ձեզ համար է։

        Դասընթացի ավարտից հետո տրվում է վկայական։

        Ակադեմիա

        Գրանցում դասընթացին

        Դասընթաց
        Ձևաչափ

        Մի քանի հարց ձեր մասին

        Գնահատեք 1-ից 5՝ 1՝ ընդհանրապես ոչ, 5՝ այո, շատ լավ։

        Ունե՞ք բարձրագույն կրթություն
        Սիրու՞մ եք լուծել հանրահաշվական խնդիրներ
        Համակարգչից օգտվել գիտե՞ք
        Տիրապետու՞մ եք Excel և Word ծրագրերին
        Օգտագործու՞մ եք արհեստական բանականության գործիքներ

        Հայտն ստանալուց հետո կզանգահարենք ձեզ և կպատմենք մանրամասները։

        Ձեր տվյալներն օգտագործվում են միայն ձեր հայտը քննարկելու և ձեզ հետ կապվելու համար։